«Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների զարգացում էլեկտրոնային ուսուցման ոլորտում Հարավային Կովկասում»
2011-05-27
Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH կազմակերպությունն իրականացնում է «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների զարգացում էլեկտրոնային ուսուցման ոլորտում Հարավային Կովկասում» ծրագիրը սկսած 2008 թվականիցÖ‰ Ծրագիրը միաժամանակ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Աջակցություն է ցուցաբերվում ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող էլ. ուսուցմանն առնչվող որոշումների կայացմանը և ռազմավարության մշակմանը, ինչպես նաև հաստատություններում էլ. ուսուցում իրականացնող թիմերի վերապատրաստմանը և էլ. ուսուցման առաջնեկային (փորձնական) ծրագրերի մշակմանըÖ‰ 2010 թ. ծրագիրը հաջողությամբ ավարտեցին 20 հաստատություններ, որոնք այնուհետև հիմնեցին ազգային և տարածաշրջանային էլ. ուսուցման ցանցերÖ‰
2011 և 2012 թթ. էլ. ուսուցման ազգային ցանցերը և GIZ-ը համատեղ կանցկացնեն խորհրդատվական և վերապատրաստման ծրագրեր Հայաստանում ևս հինգ ուսումնական հաստատությունների համարÖ‰
Ծրագրին մասնակցելու համար ուսումնական հաստատությունները պետք է ծանոթանան դիմելու գործընթացին և լրացնեն դիմում-հայտը մինչև ս.թ. հունիսի 3-ը, որը էլ. տեսքով անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլ.փոստի հասցեի միջոցով. yulia.stakyan@web.de: