Վերջին դասը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

2011-05-26

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների, Երևանի Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների և Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հետÖ‰
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ քիչ անց այդ նույն դահլիճում աշխատանքն է սկսելու կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերÖ‰
«Կփորձեմ մեկ դասաժամի՝ 45 րոպեի ընթացքում, ներկայացնել մեր կառավարության գոյաբանության սկզբունքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը` մանրամասնելով, որ գոյաբանություն նշանակում է աշխարհընկալման միասնական հայեցակարգ, որի տարբերակներն այդքան էլ շատ չենÖ‰ Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ներքո էլ հենց կազմվում և իրականացվում են ՀՀ կառավարության ծրագրերըÖ‰ «Սա ենթադրում է, որ մենք նույնպես պետք է ունենանք մեր հստակ ընկալումը ժամանակակից աշխարհում տեղ գտնող գործընթացների մասինÖ‰ Մեր առջև մենք դրեցինք հետևյալ խնդիրը. որոՎնք են 21-րդ դարի ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հիմնական հատկանիշները, որոնք էական ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա, կառավարության ցանկացած ծրագրերի վրաÖ‰ Այդ առումով մենք դուրս բերեցինք կարևորագույն 5 հենասյուները, որի վրա պետք է կառուցեինք նաև մեր կառավարութան ծրագիրը՝ այն ներկայացնելով ԱԺ հավանությանը»,- ասել է վարչապետըÖ‰
Սկզբունքներից առաջինը կառավարության ղեկավարը համարել է արագ փոփոխություններըÖ‰ Նրա խոսքով, այսօր մեր կյանքի ընթացքում այնպիսի փոփոխություններ ենք տեսնում և այնպիսի արագությամբ, որ մեր պապերը դա կտեսնեին 100 տարվա ընթացքում. «Այսօր մի սերունդն իր կյանքի ընթացքում ապրում է լրջագույն փոփոխություններ, և սա համարվում է կարևորագույն մարտահրավեր հասարակության, սոցիալ-տնտեսական գործընթացների և մարդու համարÖ‰ Մարդիկ շատ հաճախ չեն հասցնում հարմարվել այս փոփոխություններինÖ‰ Գիտատեխնիկական հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք էապես փոխում են մեր կենցաղըÖ‰ Լենինգրադում իմ ուսանելու ժամանակ ես միայն շաբաթը մեկ կարող էի հեռախոսով խոսել ծնողներիս հետ, այն էլ` պետք է այցելեի փոստ և այնտեղի հատուկ խցիկից միայն զանգեի Երևան, որը բավական թանկ հաճույք էրÖ‰ Իսկ հիմա տեխնիկական առաջընթացի շնորհիվ ցանկացած ժամանակ կարող ենք կապ հաստատել աշխարհի ցանկացած երկիր, որը շատ մատչելի է»: Վարչապետն ընդգծել է, որ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է մշակվում կառավարության 5 տարվա զարգացման ծրագիրը` կանխատեսելով, որ այդ ժամանակահատվածում տեղի են ունենալու լրջագույն փոփոխություններ կենցաղի, արտադրության, սոցիալական ոլորտումÖ‰ Հետևապես, ցանկացած կառավարություն պետք է հաշվի առնի միջավայրի նման փոփոխությունըÖ‰ Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, մեր ծրագրերը չեն լինի արդյունավետÖ‰
Ժամանակակից աշխարհի երկրորդ սկզբունքը, ըստ վարչապետի, օրեցօր փոքրացող աշխարհն է. շնորհիվ գիտատեխնիկական հեղափոխության պետությունների, ազգերի փոխհարաբերությունները, շփումներն էական առումով աճել ենÖ‰ «Ստեղծվում են տարբեր միջազգային կառույցներ, որոնք ունեն առաքելություն՝ հեշտացնել պետությունների միջև շփումները, մասնավորապես, Առևտրի համաշխարհային կազմակերպությունըÖ‰ Այն պետությունները, որոնք անդամակցում են այս կառույցին, հռչակում են, որ տարիների ընթացքում մտադիր են նվազեցնել մաքսային տոկոսադրույքները, որպեսզի փոխանակումները պետությունների միջև լինեն ավելի հարմարավետÖ‰ Հետևապես, աշխարհը դառնում է ավելի փոքր, և փոխազդեցություններն ուժգնանում ենÖ‰ Նույնիսկ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունն ազդում է Հայաստանի վրա, միջազգային շուկայում բարձրանում է նավթի գինը, հետևապես նաև Հայաստանի համար է այն բարձրանում»,- ասել է Տիգրան ՍարգսյանըÖ‰ Նրա խոսքով, նախորդ դարը համարվում էր ինդուստրիալ զարգացման դար, կար արտադրողականության աճի մեծ մրցակցություն ապրանքների և ծառայությունների ոլորտումÖ‰ Միևնույն ժամանակ գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր զարգացած պետություն լինել ամենևին չի նշանակում ապրանքներ և ծառայություններ արտադրելÖ‰ Ըստ նրա՝ ժամանակակից պետություն լինել՝ նշանակում է արտադրել գիտելիքÖ‰ «Հետևապես, փոխվում է ժամանակակից տնտեսության շարժիչ ուժը, և պետությունները մրցակցում են այլ ոլորտում՝ ստեղծել միջավայր, որտեղ կարտադրվի նոր գիտելիք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ 4-րդ և 5-րդ սկզբունքներ համարելով մարդ անհատի արժևորումը, գնահատումն ու ազգային միասնությունըÖ‰ Տիգրան Սարգսյանի խոսքով, ՀՀ կառավարությունը ծրագրեր մշակելիս հենց այս սկզբունքներն է հաշվի առնումÖ‰
Աշակերտների հարցերին պատասխանելուց հետո վարչապետը նրանց ուղեկցել է ՀՀ կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահ՝ ցույց տալու Մինասի որմնանկարները, որոնք վերջերս են վերականգնվել և տեղափոխվել կառավարությունÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։