Նախարարի հրամաներով կասեցվել են լիցեզիաների գործողությունները

2011-05-26

ՀՀ կրթության և գիտության նախարարի հարմանով կասեցվել է «Գրետա Վերդիյան» և «Գիտարշավ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրված լիցենզիաների գործողությունները` մինչև խախտման պատճառների վերացումը: Հրամանի համար հիմք էր ծառայել նախարարության կրթական  ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի որոշումը:
2011  թվականի մայիսի 20-ին    ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական  ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստում քննարկել էր «Գրետա Վերդիյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2008 թվականի օգոստոսի 23-ի N 377-Մ հրամանով տրված միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 147  լիցենզիայի և «Գիտարշավ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության N 332, N331 լիցենզիաների գործողությունը  կասեցնելու մասին  հարցերը: Փակ գաղտնի քվեարկությամբ  հանձնաժողովը լիցենզիաների գործողության կասեցման որոշում էր կայացրել:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։