«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 129-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-05-25
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի <<Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 129-Ա որոշման 2-րդ կետում <<2011>> թիվը փոխարինել <<2016>> թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նարեկ Ռուբենի Շուգարյանը, ծնված 1989 թվականի հուլիսի 4-ին /հասցե` ք. Երևան, Մաշտոցի պող., 3-րդ շ., բն. 5/, 2007 թվականին ընդունվել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջ` աերոնավտիկ ճարտարագիտություն մասնագիտության մագիստրատուրա: Այստեղ ուսանելու համար ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 129-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրան տրվել է տարկետում` մինչև 2011 թվականի գարնանային զորակոչ: Տվյալ ոլորտում գիտելիքները խորացնելու նպատակով Ն. Շուգարյանը սույն թվականին ընդունվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի <<Աերոնավտիկայի և աստրոնավտիկայի>> բաժին` որպես դոկտորանտ: Նրա ուսումնառությունը սկսվելու է սեպտեմբերի 1-ին և ակնկալվում է, որ այն շարունակվելու է մինչև գիտական աստիճանի ստացումը, որը ծրագրված է 2016 թվականի հունիսի 1-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Ն. Շուգարյանը <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան իրեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը երկարաձգելու խնդրանքով:
2. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվոծ է նրանով, որ աերոնավտիկ ճարտարագիտություն մասնագիտությունը Հայաստանի Հանրապետությունում եզակի ու պահանջարկ ունեցող մասնագիտություն է, որը տվյալ ոլորտը զարգացնելու համար մեծ նշանակություն ունի:
3. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ն. Շուգարյանին ավարտելու Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ու աերոնավտիկայի և աստրոնավտիկայի ասպարեզում ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտի զարգացման գործում:












