Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման է ներկայացնում հանրակրթական հիմնական դպրոցի «Ֆիզիկա» առարկայի լրամշակված, բեռնաթափված ծրագրի նախագիծը: Շահառուների հնրավոր լայն շրջանակ ընդգրկելու նպատակով նախագիծը տեղակայվել է
www.aniedu.am,
www.armedu.am, www.atc.am կայքերում: Խնդրում ենք ձեր դիտողություներն ու առաջարկությունները էլեկտրոնային տեսքով ուղարկել discussion@aniedu.am հասցեով կամ թղթային տեսքով ներկայացնել Կրթության ազգային ինստիտուտ (Երևան, Տիգրան Մեծի 67) 215 սենյակ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ակնկալում է ակտիվ մասնակցություն: