Կայուն դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում
2011-05-25
Խարհրդաժողովի նպատակն է մշակել Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի ապագայի միասնական տեսլական և նախանշել գործողությունների հաջորդականություն մինչև համաձայնեցված ժամկետում կառավարությունը կստանձնի ծրագրի շարունակականության ապահովումը: Դպրոցական սնունդն արդյունավետ միջոց է խոցելի ընտանիքների բեռը թեթևացնելու և այդպիսի ընտանիքների երեխաների կյանքը բնականոն հունի մեջ դնելու ու կայունացնելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցին կրթական իր առաքելությանը զուգընթաց լուրջ դերակատարում ունենալ երեխաների ընդհանուր առողջության բարելավման և սնուցման գործընթացում, հատկապես այժմ, երբ սննդի գները շարունակաբար աճում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Ռուսաստանի սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի և Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի ներկայացուցիչները խորհրդաժողովում ներկայացրելու են իրենց երկրներում դպրոցական սննուդ ծրագրի իրականացման փորձը, որը հնարավորություն կտա տեղական փորձագետներին մշակելու Հայաստանի ազգային դպրոցական սնունդ ծրագրի ռազմավարությունը և իրականացման պլանըÖ‰
Խորհրդաժողովը ֆինանսավորել է Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը, իսկ տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված դպրոցական սնունդ ծրագիրը Հայաստանում իրականացվում է ռուսական նվիրատվության շնորհիվÖ‰












