ՄՐՑՈՒՅԹ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2011-05-24

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը /Japan Institute of International Affairs/ հայտարարում է մրցույթ՝ միջազգային հարաբերությունների բնագավառում գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով հատկացվելիք կրթաթոշակների համար:
Ինստիտուտը կհոգա հաղթող ճանաչված հայցողի բոլոր ծախսերը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը:
Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։