««ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-05-19
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին և նախագահության մյուս անդամներին ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 477 որոշման 12-րդ կետով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նույն պաշտոններում նշանակել որպես պաշտոնակատար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի և նախագահության մյուս անդամների ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 477 որոշման 12-րդ կետով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:












