Բուհ-ավագ դպրոց. համագործակցության ընդլայնում
2011-05-18
Պայմանագրի համաձայն այս դպրոցներում կհիմնվեն նպատակային դասարաններ: Ըստ պայմանագրի՝ ավագ դպրոցները պետք է կազմակերպեն հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ դպրոցի աշակերտների և ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի միջև: ԵՊՀ-ն հնարավորություն կընձեռի ավագ դպրոցների ուսուցիչներին մասնակցելու բուհում կազմակերպվող գիտաժողովներին, իսկ դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար կսահմանվեն անվանական կրթաթոշակներ: Համալսարանն էլ պարտավորվում է նպատակային դասարաններում ուսումնառության կազմակերպման նպատակով դպրոցներն ապահովել առարկայական նոր ծրագրերով, ինչպես նաև տրամադրել համապատասխան մասնագետներ դասավանդման համար:
Միջոցառման ավարտին հայաստանյան 27 դպրոցների տնօրեններ պարգևատրվեցին ԵՊՀ-ի կազմակերպած դպրոցականների առարկայական օլիմպիադային ակտիվ մասնակցության և բարձր արդյունքներ ցուցաբելու համար:












