«Տնտեսական քաղաքականության իրականացում»
2011-05-18
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի` «Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի առկա իրավիճակը:
Հաշվի առնելով գնահատման ընդհանուր գործընթացը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարևորում է այն հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, որոնք իրականացնում են կրթական գործունեություն փոքր և միջին ձեռնարկատիրության, ձեռներեցության զարգացման ոլորտում:
Ձեր կազմակերպության կողմից իրականացվող ուսումնական գործընթացի կամ նախաձեռնության մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 24-ը` կից ներկայացված հարցաթերթի:
էլ. հասցե p.hovhannisyan@mail.ru
հեռ. 52-46-84
Լրացուցիչ և շարունակական կրթության բաժին