EducationUSA կրթական ցուցահանդես Երևանում

2011-05-13

EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Հայաստանում 2011 թ. հունիսի 8-ին ժամը 15:00-18:00 Երևանի պետական համլասարանի գլխավոր մասնաշենքի գրադարանի սրահում (Ալեք Մանուկյան 1) կկազմակերպի  EducationUSA  կրթական ցուցահանդեսը ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը  ԱՄՆ-ում:
Մի քանի տասնյակից ավելի ԱՄՆ-ի քաղաքացիներ և ամերիկյան համլսարանների հայ ուսանողներ  կկիսվեն  ԱՄՆ-ում ձեռք բերած  բարձրագույն կրթության իրենց փորձով և պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք կբերեն այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են  բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ: Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:
EducationUSA  կրթական ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել` http://www.americancouncils.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։