«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 75-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-05-11
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի <<Հարություն Նիկողոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 75-Ա որոշման 1-ին կետում <<գարնանային>> բառը փոխարինել <<աշնանային>> բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավաերացման,իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հարություն Կամոյի Նիկողոսյանը, ծնված 1988 թվականի նոյեմբերի 24-ին /հասցե` ք. Երևան, Ա. Վշտունու 3-րդ նրբ., տուն 1ա/, սովորում է Մոսկվայի բժշկա-ատամնաբուժական համալսարանում, որտեղ ուսանելու համար ՀՀ կառավարության 25.01.2007 թվականի N 75-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչ: Բուհից ներկայացված տեղեկանքի համաձայն նրա ուսումնառությունը տևելու է մինչև 2011 թվականի հունիսի 30-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Հ. Նիկողոսյանի մայրը <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը երկարաձգելու խնդրանքով:
2. Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ
ՀՀ կառավարության 25.01.2007 թվականի N 75 որոշմամբ Հարություն Նիկողոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում մինչև սույն թվականի գարնանային զորակոչ, որի հետևանքով նա չի կարողանում ավարտել կրթությունն ու ներկա գտնվել զորակոչին:
3. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Նիկողոսյանին ավարտելու վերը նշված բուհը և ներկայանալու պարտադիր զինվորական ծառայության 2011 թվականի աշնանային զորակոչին:












