«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 129-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-05-11
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի <<Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 129-Ա որոշման 11-րդ կետում <<2011>> թիվը փոխարինել <<2012>> թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերաց¬ման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վահագն Արմենի Ջրբաշյանը /ծնված 1984թ. նոյեմբերի 4-ին, ք. Երևան, Սարյան փողոց, 20 շ,, բն. 43/ սովորում է Պրահայի Կառլովի համալսարանի տնտեսագիտական հետազոտությունների և բարձրագույն կրթության կենտրոնի տնտեսագիտության գծով դոկտորանտուրայի 4-րդ կուրսում: Այստեղ ուսանելու կապակցությամբ նրան ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի N 129-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում մինչև 2011թ. գարնանային զորակոչը: Սակայն նրա ուսումնառությունն ավարտվելու է 2012 թ. հունվարին:
Վ. Ջրբաշյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` խնդրելով երկարաձգել ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համաձայն իրեն տրված տարկետման ժամկետը մինչև 2012 թվականի գարնանային զորակոչ:
2. Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է հետևյալից.
Պրահայի համալսարանի և Չեխիայի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի համատեղ կենտրոնում ատենախոսությունները թույլատրվում են ներկայացնել ուսումնառության և հետազոտական աշխատանքի 4,5 տարում: Ատենախոսությունն ավարտին հասցնելու և պաշտպանության ներկայացնելու համար Վ. Ջրբաշյանին անհրաժեշտ է աշխատել մինչև 2011 թվականի վերջը: Ատենախոսության պաշտպանությունը, ըստ բուհի տեղեկանքի, նախատեսվում է 2012 թվականի հունվար ամսին, որը հիմք է հանդիսանում նրան տրված տարկետման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով` մինչև 2012 թվականի գարնանային զորակոչ:
3.Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը Վ. Ջրբաշյանին հնարավորություն կընձեռի ավարտելու հետբուհական կրթությունը, որից հետո նա կկարողանա ստացած գիտելիքներն ու պրակտիկայի ընթացքում ձեռք բերած հմտությունը ներդնել Հայաստանի Հանրապետությունում:












