Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում

2011-05-11

Մայիսի 20-ին, ժամը 1200-1600-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը շրջանավարտների համար կազմակերպում է «Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում-201» ամենամյա միջոցառումը, որին կհրավիրվեն Երևանում և մարզերում գործող աշխատանքային գործակալությունների, պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, բիզնեսի, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր բուհի ուսանողներին և շրջանավարտներին կներկայացնեն իրենց կազմակերպությունը, թափուր աշխատատեղերը, կրթական, երիտասարդական և կամավորական ծրագրերը: Այդ օրը ԵՊԼՀ բոլոր ֆակուլտետները, ամբիոնները և ստորաբաժանումները կանցկացնեն բաց դռների օր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։