Հաստավել են 2011-2012 ուսումնական տարվա մագիստրոսական տեղերը

2011-05-06

ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի տրամադրման հիմնավորումներն ու առանձնահատկությունները: Առաջին անգամ մագիստրոսի կրթական ծրագրով տեղեր են հատկացվել բանակից զորացրվածներին, Պաշտպանության նախարարությանն ու ՀՀ ոստիկանությանը:  
Նախորդ տարվա Արցախին հատկացված 20 տեղի փոխարեն այս տարի տրամադրվել է 30 տեղ, իսկ արվեստի բուհերում տեղերը կրկնապատկվել են՝ թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտում նախորդ տարվա 14 տեղի փոխարեն հատկացվել է 29 տեղ, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիային՝ 30 տեղ:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։