Ի գիտություն նախորդ տարիների ոչ պետական բուհերի շրջանավարտների

2011-05-06

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 3-ի N 197-Ն որոշմամբ հաստատված «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման»  կարգը՝ ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամանով կկազմակերպվեն բակալավրի կրթական ծրագրի 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ: Շրջանավարտներն ամփոփիչ ատեստավորման քննություններին կարող են պատրաստվել ըստ առարկաների և մասնագիտությունների կցված հարցաշարերով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։