«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-05-04
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի <Մոսկվայի Վ.Պ.Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան> դաշնային պետական կրթական հաստատության և <Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա> դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին> N 171-Ա որոշման որոշման 2-րդ կետում <մինչև 250 քառ.մետր մակերեսով> բառերը փոխարինել <1200 քառ.մետր մակերեսով <Մոսկվայի Վ.Պ.Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան> դաշնային պետական կրթական հաստատության մասնաճյուղին, իսկ 2400 քառ.մետր մակերեսով` <Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա> դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղին> բառերով:












