Հակակոռուպցիոն գործողություններ. Ընդունելություն առանց քննությունների

2011-05-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1806-Ա/Ք հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» դրույթներից ելնելով մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 24-ի թիվ 237-Ն հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների  2011 թվականի  ընդունելության  կարգը»:
Նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն  իրականացվելու է առանց ընդունելության քննությունների /բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների, որոնց գծով նախատեսված է մասնագիտական առարկաներից քննություն/` դիմորդների ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։