Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

2011-05-02

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ <<Երևանի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
<<Երևանի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`  գիտությունների դոկտորի աստիճան և  պրոֆեսորի գիտական կոչում և առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա/ ինքնաառաջադրման դեպքում՝ գրավոր դիմում, իսկ ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ/ համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ     (ծրագիր, հիմնադրույթներ),
գ/ երկու լուսանկար 3x4 չափսի,
դ/ աշխատանքային գրքույկի պատճենը (բոլոր էջերը վերջին աշխատանքի վայրի կադրային ստորաբաժանման կողմից հաստատված՝),
ե/ ինքնակենսագրություն,
զ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
է/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
ը/ տեղեկանք՝  մշտական բնակության վայրից,
թ/ գիտությունների դոկտորի աստիճանի և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճենը,
ժ/ հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ,
ժա/ բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժբ/ զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
       Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)  ներկայացնել 2011թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը,  ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն, Հասցեն.Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս 583-483:
  Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը  1100-ին Երևանի պետական համալսարանում:
Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարություն

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։