Նախարարի հրամանով տնօրենն ազատվել է աշխատանքից

2011-05-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից  դադարեցվել է«Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն    Սուսաննա Նազարյանի  լիազորությունները տնօրենի պաշտոնում: Հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ և  6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը,  123-րդ հոդվածը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 22.02.2011թ. N 53-Ա հրամանով դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը, դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` 25.03.2011թ. N 98-Ա հրամանով Ս.Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։