Էլեկտրոնային ձեռնարկ ցեղասպանության մասին

2011-04-29

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն» մեթոդական էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսըÖ‰ Ներկայացնելով ձեռնարկը`ԿԳՆ կրթության ազգային  ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը նշել է, որ այն մանկավարժական հետաքրքիր մեթոդաբանությամբ ընդունելի դասագիրք է, և հայ երեխաներին կօգնի ճիշտ ընկալել պատմական անցյալըÖ‰
Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, կարևորելով սերունդների դաստիարակության գործընթացում ցեղասպանթյան մատուցումը, նշել է, որ այս ձեռնարկը առաջին քայլն է թանգարանային կրթության կազմակերպման ուղղությամբ:
«Հայոց ցեղասպանություն» մեթոդական էլեկտրոնային ձեռնարկի հեղինակն ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, ԱՄՆ-ի Արևելյան ափի հայկական դպրոցների խնամակալ մարմնի անդամ Ռուբինա Փիրումյանն էÖ‰ Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ցուցաբերած աջակցություն համար և հույս հայտնել, որ իր աշխատանքի արդյունքն օգտակար կլինի աշակերտներին և ուսուցիչներին:
«Հայոց ցեղասպանություն» մեթոդական էլեկտրոնային ձեռնարկը  երաշխավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցների համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։