Կհայտարարվի ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը

2011-04-29

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն  ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան  նիստը պատշաճ կազմակերպելուն: 
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր  Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ: 
Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։