Վաղը կկայանա խորհրդի նիստ` նախարարի նախագահությամբ
2011-04-29
Այսօր` ապրիլի 29-ին կայացել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նիստը, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը:
Վաղը` ապրիլի 30-ին, ժամը 1100-ին տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ: Օրակարգում համալսարանի ռեկտորի ընտրության հարցն է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի ապրիլի 26–ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի ապրիլի 27-ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել Արմեն Մազմանյանը: