Բաց դասեր՝ Կիրիլ Իվանովիչ Շչոլկինի 100-ամյակին

2011-04-28

2011 թվականի մայիսի 17-ին լրանում է հետխորհրդային շրջանում գաղտնազերծված հայի՝ խոշորագույն գիտնական  Կիրիլ Իվանովիչ Շչոլկինի / Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանի/ ծննդյան 100-ամյակը: ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսը՝ ատոմային, ջրածնային ռումբերի և հրթիռների հեռարձակման ռեակտիվ վառելիքի ստեղծողը, գլխավոր կոնստրուկտորը, տակավին անհայտ է հանրությանը: Հրատարակվել է Գրիգորի Մարտիրոսյանի «Շչոլկին Կիրիլ Իվանովիչ» / Զանգակ 97/գիրքը հայերեն և ռուսերեն լեզուներով:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում գործող Հայկական ավիացիայի պատմության թանգարանում նշանավոր գիտնականի հոբելյանի առթիվ կազմակերպվել է առանձին ցուցավահանակ: Աշակերտների հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակությանն ուղղված աշխատանքների շրջանակում նպատակահարմար է ուսումնական հաստատություններում կազմակերպել բաց դասեր, հուշ-ցերեկույթներ՝ նվիրված հայ ժողովրդի նշանավոր զավակի հոբելյանին, ինչպես նաև այցելություններ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում գործող Հայկական ավիացիայի պատմության թանգարան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։