Հանրակրթական դպրոցներում կընդլայնվի գերմաներենի ուսուցումը

2011-04-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի   հետÖ‰ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան հանրակրթական դպրոցներում գերմաներենի ուսուցման ընդլայնման հարցերըÖ‰ Պարոն դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ՀՀ դպրոցներում գերմաներենի դասավանդման ծրագրերին մշտապես աջակցելու կապակցությամբ, անդրադարձել է ՀՀ-ում գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող դպրոցներին:
Արմեն Աշոտյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը եկել են համաձայնության, որպեսզի մոտ ապագայում հուշագրի միջոցով ամրագրվեն թիվ 119 ավագ դպրոցում գերմաներենի խորացված ուսուցման գործում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հարաբերություններըÖ‰ Որոշվեց, որ կրթության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանատան միջև:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։