Մեկնարկել է «Ուսուցումը Հայաստանում-2011» ցուցահանդեսը

2011-04-27

«Ուսուցումը Հայաստանում-2011» կրթական ավանդական ցուցահանդեսն է բացվել, Երևանում, որին մասնակցել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով ցուցահանդեսի մասնակիցներին` նա նշել է, որ բուհերում, ի թիվս այլ խնդիրների, առկա է պրակտիկաներն արդյունավետ անցկացնելու խնդիրը, քանի որ  հաճախ դրանք աննպատակ են անցնում և ձևական բնույթ են կրումÖ‰ «Բուհերը պարտավոր են մոտակա տարիներին պրակտիայի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել:Խնդիր է նաև մագիստրատուրայի կրթության որակն ու բովանդակությունը:
Ուսանողները բողոքում են, որ մագիստրատուրան բակալավրի ծրագրի թույլ կրկնությունն էÖ‰Ուստի կրթության և գիտության նախարարության գերակա ուղղություններից մեկն է լինելու մագիստրատուրայի կրթական որակի բարձրացումը, որպեսզի նման հարցերի առջև չկանգնենք»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰ Նախարարը շրջել է ցուցահանդեսի մասնակից` ՀՀ-ում գործող շուրջ 30 կրթական հաստատությունների տաղավարներով, որոնցում ներկա գտնվող ուսանողները ներկայացրել են իրենց բուհերի առավելությունները: Ցուցահանդեսը կտևի երեք օր: Նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ բարձր դասարանների աշակերտների այցելություններ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։