ԿՐԹԱԹՈՇԱԿ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

2011-04-27

Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը 2011-2012 ուսումնական տարվա համար տրամադրել է մեկ կրթաթոշակային տեղ՝ Օհրիդի “St. Paul The Apostle” /Սրբ. Պողոս Առաքյալի/ տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում հաղորդակցության ցանցեր և անվտանգություն, համակարգչային գիտություն և տեխնիկա, տեղեկատվական համակարգեր, մուլտիմեդիա և անիմացիա, տեղեկատվության տեսություն, մեքենահետազոտություն և ռոբոտատեխնիկա մասնագիտություններով բուհական կրթություն ստանալու նպատակով: Ցանկացողները մանրամասն տեղեկություն կարող են ստանալ www. uist.edu.mk կայքէջից:
Դիմում-հարցաթերթիկը պետք է լրացվի www. mon.gov.mk կայքէջում մինչև ս/թ մայիսի 1-ը: 
 Հայաստանի Հանրապետության և Մակեդոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, հնարավոր չէ, անհրաժեշտության դեպքում, լիարժեքորեն ապահովել այդ երկրում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։