ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ITEC) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
2011-04-26
Անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-ից 45 տարեկան
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
•անգլերենի իմացությունը պարտադիր է: Լեզվի իմացությունը կնիքով հաստատվում է որևէ ուսումնական հաստատությունում կամ լեզվի ուսուցման կենտրոնում
•առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք` բուժհիմնարկի կողմից
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ԱԳՆ ներկայացվում է 4 օրինակից, ինչպես նաև կրիչով /CD/, WORD ֆորմատով
•¾ չափսի 4 լուսանկար` պատճենահանված հարցաթերթիկներից յուրաքանչյուրի վրա
•յուրաքանչյուր թեկնածություն պետք է ներկայացվի ԱԳՆ վերոնշյալ դասընթացի սկսվելու օրվանից առնվազն 3 ամից առաջ
•մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև հարցաթերթիկը կարելի է գտնել http://itec.mea.gov.in ինտերնետային ցանցի հասցեով:
Բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Թեկնածուների վերջնական ընտրությունը կատարում է հնդկական կողմը:












