«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-04-27

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի  և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին  համապատասխան`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  որոշում  է.
1.«Մարտունու  արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Մարտունու պետական  քոլեջ» պետական  ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Սահմանել, որ «Մարտունու  արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է « Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
3.Հայաստանի  Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) ապահովել`
 ա. գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,
 բ. «Մարտունու  արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին,
 գ. կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը,
 դ. նախկին «Մարտունու  արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011  թվականի հունիսի 20-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։