ՄՐՑՈՒՅԹ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2011Թ.
2011-04-21
Բիզնես և կառավարում,
Բնապահպանություն և շրջակա միջավայր,
Ճարտարագիտություն և շինարարություն
Գյուղատնտեսություն
Հաղորդակցություն
Անտառաբուծություն
Ջրային ռեսուրսների կառավարում
Արդյունաբերություն
Բժշկական գիտություններ
Ատամնաբուժական վիրաբուժություն
Դեղագործություն
Անասնաբուժություն
Ֆիզիկական կուլտուրա
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից 26 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• սլովակյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
• 2 երաշխավորագիր /անգլերեն/,
• բակալավրի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն,ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
•ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
•2 լուսանկար 3x4 չափսի,
•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մայիսի 11-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի բաժին (ք. Երևան Կառավարության թիվ 3 շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):












