ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2011-04-20

Ապրիլի 21-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը՝
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
«Նվեր Սահակյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության  մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի N 447-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։