«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 447-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-04-20

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի  <<Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով /վճարովի/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին>> N 447-Ն որոշման (այսուհետ`Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում <<2514>> թիվը փոխարինել <<2515>> թվով,
2)  2-րդ կետի 5-րդ ենթակետում <<35>> թիվը փոխարինել <<36>> թվով,
3) Որոշման  հավելվածի`
ա. աղյուսակ N 1-ի <<Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)>>  սյունակի <<2514>> թիվը փոխարինել <<2515>> թվով,
 բ. աղյուսակ N 3-ի 29-րդ կետի << Տեղերը>> սյունակի <<35>> թիվը փոխարինել <<36>> թվով,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։