Սոցիալական գործընկերություն և միջազգայնացում
2011-04-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանի Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի խոհանոց-լաբորատորիայի, համտեսի և հանդիսությունների սրահի և նորակառույց ուսումնական հյուրանոցի բացման արարողությանը: Քոլեջի ուսանողները նախարարին դիմավորել են ավանդական աղուհացով և գեղարվեստական միջոցառմամբÖ‰
Նախարարը նշել է, որ Հայաստանում այսօր քոլեջների նկատմամբ ուշադրությունը մեծանում էÖ‰ Նա այդ հանգամանաքը պայմանավորել է նախևառաջ նրանով ,որ նախնական և միջին մասնագիտական կրթությունը ներկայումս պետական քաղաքականության կիզակետում էÖ‰
«Այսօրվա այցով ևս մեկ անգամ ցանկացել ենք կարևորել միջին և նախնական կրթության ոլորտըÖ‰ Կոնկրետ այս քոլեջում հաջողվել է արդիականացնել ուսումնական ամբողջ գործընթացը, ստեղծել արտադրական պրակտիկայի համար լավ հնարավորություններ, կապեր հաստատաել Հայաստանում ոլորտի հիմնական գործատուների հետ, ինչպես նաև սերտ կապ ունենալ աշխատաշուկայի հետÖ‰ Հաջողվել է միջազգայնացնել կրթական գործընթացը` ներգրավելով նաև միջազգային կազմակերպություններ»,- ասել է Ա. Աշոտյանը և հավելել, որ Հայաստանում կրթությունը զարգացման համար երկու հիմնական նախադրյալ են անհրաժեշտ. մեկը կապն է գործատուների հետ, որը պետք է հաստատեն միջին և բարձրագույն մասնագիտական բոլոր ուսումնական հաստատաությունները, և երկրորդը. միջազգայնացումն է, այսինքն՝ միջազգային լավագույն փորձի միջոցով պետք է նոր որակ հաղորդել կրթական գործընթացներինÖ‰












