Գիտակրթական համագործակցություն` նվազագույն քաղաքականությամբ և առավելագույն պրոֆեսիոնալիզմով
2011-04-13
«Նվազագույն քաղաքականություն և առավելագույն պրոֆեսիոնալիզմ՝ սա է Վրաստանի իմ գործընկերոջ հետ որդեգրած մոտեցումը կրթությանն առնչվող հայ-վրացական փոխհարաբերություններում, ինչն արդյունավետ գործելու հնարավորություն է ընձեռում»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Նախարարը ձեռքբերում է համարել նաև վրաց գործընկերների հետ համաձայնեցումը երկու երկրներից տասական ուսանողի կրթաթոշակ տրամադրելու կապակցությամբÖ‰ Նրա խոսքերով, նման կերպ հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան խորությամբ ծանոթանալ վրացական մշակույթին, իսկ վրացիները՝ ՀայաստանիÖ‰
«Մեզ համար առայժմ խնդիր է այն, որ վրաստանաբնակ մեր հայրենակիցները գերադասում են իրենց երեխաներին ուղարկել ոչ հայկական դպրոցներ: Այս խնդիրը լուծելու համար մենք հնարավոր ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում որակյալ կրթություն ապահովվի, և հայ համայնքը նախապատվությունը տա հայկական դպրոցներին»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Նա դեսպանին հայտնել է, որ անձամբ է հանդիպել վրացական բուհերում սովորող ավելի քան 120 հայազգի ուսանողների հետ, որոնց ընձեռվել է հնարավորություն, մեկ քննություն հանձնելով, ընդունվել և սովորել անվճար հիմունքներովÖ‰
Ա. Աշոտյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել այն հարցին, որ գիտակրթական ոլորտում արդյունավետ համագործակցության նպատակով հարկավոր է խթանել նաև միջբուհական կապերի ամրապնդումը, վերականգնել ու զարգացնել երկու երկրներում խորհրդային ժամանակներից ստեղծված հայագիտության և վրացագիտության ամբիոններըÖ‰
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Շարմանաշվիլին իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու գիտակրթական ոլորտում Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների զարգացմանըÖ‰ Նա նշել է, որ մեր երկու պետությունների միջև անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Վրաստանը շահագրգիռ է, որպեսզի իր տարածքում գործող հայկական դպրոցներում պատշաճ կերպով դասավանդվի հայերենը և ապահովվի համապատասխան որակ: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի պաշտոնական այցը Վրաստան եղել է տեղի զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և արժանացել հանրության դրական արձագանքին:
Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը վստահություն են հայտել, որ հայ-վրացական հարաբերությունները գիտակրթական ոլորտում այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ի շահ մեր երկու ժողովուրդներիÖ‰












