ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2011-04-13

Ապրիլի 14-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության  միջև կրթության բնագավառում համագործակցության  մասին» համաձայնագրի  կնքման  առաջարկությանը  համաձայնություն տալու մասին»,
««Երևանի N 3  արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին»,
«Էդգար Օրդաքյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում   տալու մասին»,
«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի  Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլանման և անհրաժեշտ
 սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպության ընտրության մրցույթի արդյունքները հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։