Կայացել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստը
2011-04-12
Կոլեգիայի նիստում օրակարգի առաջին հարցը վերաբերել է 2009 թվականին հանրակրթության մասին օրենքով ուժի մեջ մտած դպրոցների տնօրենների թեկնածուների հավաստագրմանը, որի առաջին փուլն արդեն ավարտվել էÖ‰
«Իր դժվարություններով հանդերձ մեզ հաջողվեց կայացնել դպրոցների տնօրենների թեկնածուների հավաստագրման մեխանիզմըÖ‰ Այս գործընթացում մենք որոշ խնդիրներ ունենք՝ կապված գրավոր և բանավոր հարցաշարերի բովանդակության հետÖ‰ Հարցաշարերը բավարար էին գիտելիք ստուգելու համար, բայց դրանք անհրաժեշտ է վերամշակել, և մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբÖ‰ Աշնանը, երբ կընթանա դպրոցների տնօրենների թեկնածուների հավաստագրման երկրորդ փուլը, մենք արդեն կունենանք վերանայված հարցաշարեր»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Հավաստագրեր ստանալու նպատակով վերապատրաստելու համար թեկնածուներին հավաքագրելու աշխատանք է իրականացրել չորս կազմակերպություն, որոնց կատարած աշխատանքը ներկայացվել է կոլեգիայի նիստումÖ‰
Ամենամեծ թվով թեկնածուներ է հավաքագրել Կրթության ազգային ինստտուտը՝ 255 տնօրենի թեկնածու, որից հավաստագիր է ստացել 70 տոկոսըÖ‰ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը հավաքագրել է 153 թեկնածու, որից հավաստագիր ստացողները կազմել են 72 տոկոս, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից հավաքագրած 15 վերապատրաստվողից ութն է լիարժեք հանձնել քննությունը, իսկ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան հավաքագել է յոթ հոգի, որից քննությունը դրական է հանձնել հինգըÖ‰ Վերապատրաստող կազմակերպությունների վերաբերյալ Ա. Աշոտյանն ասել է.
«Այստեղ նույնպես անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել, որպեսզի մենք կարողանանք ավելի բարձր ցուցանիշներ ունենալÖ‰ Դպրոցների տնօրենների թեկնածուների հավաստագրման երկրորդ փուլի համար վերապատրաստման աշխատանքներին թույլատրել ենք մասնակցել վեց կազմակերպության, այդ թվում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, պարզելու համար, թե ինչպես են թեկնածուներին հավաքագրելու ու վերապատրաստման աշխատանքները իրականացնելու կթահամալիրներում»,- ասել է նախարարըÖ‰
Նա նշել է, որ տնօրենների թեկնածուների հավաստագրման մեխանիզմը նաև նպաստեց օրինախախտումներ հայտնաբերելուն. երբ օրենքների խախտումներով մարդիկ աշխատում էին տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ և անգամ՝ տնօրեններÖ‰ Միջոցառումը նաև օրինականության շտկման համար լրացուցիչ գործիք է հանդիսացելÖ‰ Գործընթացում դեռևս ընթացակարգային փոփոխություններ տեղի կունենանÖ‰
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է դպրոցական ծրագրի և դասագրքերի բեռնաթափմանըÖ‰ Հարցի առնչությամբ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ թեպետ դասագրքերի բեռնաթափման անհրաժեշտությունն ակնհայտ է բոլորին, տարվող աշխատանքների ընթացքում որոշ խնդիրներ են ծագելÖ‰ Մասնավորապես, պարզվել է, որ մինչև հիմա գոյություն չեն ունեցել սահմանափակումներ՝ կապված նյութի յուրացման տեսակետից, հոգեբանական, սանիտարական և այլ նորմերի հետÖ‰ Հստակեցված չի եղել, թե որքան պիտի լինի դասագրքի քաշը, ինչպիսին պիտի լինի աշակերտի օրվա ծանրաբեռնվածությունը Ö‰ Ծրագրերը բեռնաթափող հանձնաժողովներում տվյալ առարկայի կոնկրետ մասնագետներ են ներառվում,որոնց հետ աշխատանքներում խնդիր է ծագում և երկար բանավեճեր են ընթանում այն առումով, թե հատկապես որ թեմաներն են կարևոր երեխայի համար՝ ընդհանուր գիտելիք ձեռքբերելու համարÖ‰
Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը ծրագրերը բարդացնելու պատճառ է համարել և այն թյուրըմբռնումը, որ 12-ամյա դպրոցական կրթության անցնելուց հետո աշակերտը 9-րդ դասարանից հետո իրավունք ունի այլևս չշարունակել կրթությունը, ինչը տեղիք է տվել, որպեսզի հանրակրթության 1-9 դասարաններում բարդացվեն ծրագրերըÖ‰
Նախարարի տեղակալը նշել է, որ դասագրքերում հիմնականում տեղեկատվություն է ներկայացված և ուշադրություն չի դարձվել այն խնդրին, որ երեխան ընդհանուր գիտելիքներ ստանաÖ‰ «Բեռնաթափման հետ կապված որոշ մոտեցումներ արդեն մշակվել են, և համապատասխան աշխատանքներ են տարվումÖ‰ Այս ուսումնական տարվա վերջում մենք արդեն կունենանք որոշակի բեռնաթափված դպրոցական ծրագրեր»,- ասել է Մ. ՄկրտչյանըÖ‰
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը տեղեկացրել է, որ հանրապետության մասշտաբով հարցում է կատարվել, թե դպրոցական ծրագրերի ու չափորոշիչների վերաբերյալÖ‰ Արդյունքները ցույց են տվել, որ լուրջ խնդիրներ են առկա՝ կապված դասագրքերի հետ, և դրանք փոփոխելու հետ կապված առաջարկությունները մեծ թիվ են կազմելÖ‰ Դրանք հաշվի են առնվել և կընդգրկվեն դասագրքերի վերջնական տարբերակներումÖ‰
Դպրոցական ծրագրերի ու դասագրքերի բեռնաթափման թեմայով կոլեգիայի նիստի ընթացքում ծավալվել է բուռն քննարկում, որի ժամանակ Ն. Ղուկասյանն ու Մ. Մկրտչյանը պատասխանել են ներկաների հարցերին, հանրակրթության վերաբերյալ հնչել են առաջարկներ, որոնք կներառվեն համապատասխան ծրագրումÖ‰
Նախարար Ա. Աշոտյանը խոսել է նաև այն մասին, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլոր բնագավառներում առկա ներկայիս գնաճի պայմաններում հնարավորինս կանխվի դասագրքերի արժեքի բարձրացումըÖ‰ Նախարարը անդրադարձել է և այն հարցին, որ հանրապետությունում դպրոցների համակարգչային հագեցվածությունն առայժմ բավարար չի և թույլ չի տալիս դասագրքի հետ զուգահեռ ավելի ինտենսիվ դարձնել էլեկտրոնային կրթությունըÖ‰
«Դպրոցական ծրագրերի բեռնաթափման ընթացքում պետք է նախապատվություն տալ նախևառաջ այն առարկաների ծրագրերին, որոնց վերաբերյալ այս տարի մրցույթ է հայտարարվելÖ‰ ՈՒշադրության կենտրոնում պետք է պահել նաև կրթության բովանդակությունը և նոր ծրագրերին համապատասխանությունը»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Կոլեգիայի նիստում օրակարգային հարցերից էր նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացի ներկա փուլըÖ‰ Այս հարցում նախարարը երկու գլոբալ խնդիր է նշելÖ‰
«Մի կողմից այս գործընթացը պայմանավորված է հանրակրթության մասին օրենքով և նորմատիվ դաշտը կարգավորված է, մյուս կողմից նմանատիպ բաղադրիչ կա Համաշխարհային Բանկի (ՀԲ) ծրագրովÖ‰ ՀԲ-ի ծրագրի իրականացումն այլ ընթացակարգ է ենթադրել՝ կարգերի մշակման, դաշտի ձևավորման առումով, մենք մեր օրենսդրական պահանջներն ենք ստեղծելÖ‰ Այժմ գործունեությունը մեկտեղելու, ատեստավորման մեխանիզմների համադրման խնդիր ունենք»,- ասել է Ա. Աշոտյանը, հաջորդ գլոբալ խնդիրը համարելով աշխատանքի ահռելի ծավալըÖ‰ Նախատեսված է, որ տարեկան 8200 ուսուցիչ պետք է վերապատրաստվի և ատեստավորվի, ստանա տարակարգ և հավելավճարÖ‰
Նախարարի խոսքերով, եթե ֆինանսական տարբերություն չլիներ, թերևս նման իրարանցում չէր լինի: Քանի որ պետությունը որդեգրել է լավագույններին խթանելու քաղաքականութուն և այս տարի արդեն նախատեսված է 700 միլիոն դրամ լավագույն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար, ուստի աշխատանքների նախապատրաստական փուլում հարկավոր է ճիշտ հաշվարկել այս ռազմավարություն մանրամասներըÖ‰
Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը մարզերում և մայրաքաղաքումÖ‰
Կոլեգիայի նիստը որոշել է, որ ուսուցիչների ատեստավորման հետ կապված խնդիրները կքննարկվեն կոլեգիայի հաջորդ նիստի ընթացքում, երբ առավել հստակեցված կլինեն գործընթացի հետ կապված հարցերըÖ‰












