Դպրոցը պետք է լինի լուսավոր մարդկանց ձեռքերում

2011-04-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կրթության ազգային ինստիտուտում hավաստագրեր է հանձնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած հավակնորդներին: Ողջունելով բոլոր հավակնորդներին՝ նախարարը նշել է, որ բանավոր և գրավոր հարցաշարերում շտկումներ կատարելու անհրաժեշտություն դեռևս կա, սակայն այսօր կարող ենք փաստել, որ տնօրենների թեկնածուների հավաստագրման առաջին փուլը կայացավ հաջողությամբ, օբյեկտիվ, ազնիվ և արդար մթնոլորտումÖ‰
«Այսպիսով, հնարավոր եղավ ապացուցել, որ անգամ ամենակաղապարված համակարգը կարելի է բեկելÖ‰ Դպրոցի տնօրեն աշխատելը մեծագույն պատիվ է, և այդ առաքելությունը պետք է վերապահվի այն մարդկանց, ովքեր ապացուցել են իրենց նվազագույն կարողությունների և գիտելիքների սահմանըÖ‰ Շնորհավորում եմ բոլորին, ովքեր հաղթահարել են այս փուլը»,- ասել է նախարարըÖ‰
Հանրապետությունում  267 տնօրենի թեկնածու հավաստագիր է ստացել, որից 48-ը՝ Երևան քաղաքիցÖ‰ Նախարարը, դիմելով տնօրենների թեկնածուներին, ասել է.«Մենք ձեզ հետ միասին կարողացանք ապացուցել, որ այս մեխանիզմը կենսունակ էÖ‰ Մեզ հաջողվեց հավատ ներշնչել, որ դպրոցը պետք է լինի ավելի լավ ձեռքերումÖ‰ Կարողացանք ապացուցել, որ հայկական դպրոցում աշխատելու համար պետք է ունենալ այն լույսը, որը լուսավորում է մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել երեխաների հետÖ‰ Լույսն իր հետ բերում է աշխատասիրություն, դժվարությունները հաղթահարելու կամք, հաջողություն»Ö‰
Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալագրեր է հանձնել նաև քննությունների կազմակերպիչներին և համոզմունք է հայտնել, որ դպրոցների տնօրենների թեկնածուների քննությունների հաջորդ փուլերը նույնպես անցկացվելու են օբյեկտիվ և թափանցիկÖ‰
Քննությունների ընթացքի վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, քննությունը հաջողությամբ հանձնած ուսուցիչներÖ‰
Միջոցառման վերջում տեղի է ունեցել Կրթության ազգային ինստիտուտի կայքի շնորհանդեսըÖ‰ Ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ներկայացրել է, որ այսուհետ aniedu.am կայքում յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ իրենց գործունեության մանրամասներին և անհրաժեշտ տեղեկատվություն ստանալÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։