ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցուÕ

2011-04-06

   Սրտանց շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտում ընդգրկված բոլոր կանանց և աղջիկներին ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
  Հայ կնոջ առաքինի կերպարը մշտապես եղել է մեր ազգային նկարագրի կարևոր բաղկացուցիչը: Լինելով ընտանիքի կայացման ու ամրապնդման երաշխավորը` Դուք հոգատարությամբ ստանձնել եք մեր երեխաների դաստիարակման դժվարին ու պատասխանատու գործը: Ձեզ բնորոշ համբերատարությամբ` Դուք սերմանում եք սեր դեպի հայրենիքը, հավատարմություն դեպի մեր հոգևոր արժեքները, լավատեսություն դեպի մեր վաղվա օրը:
   Թող մայրական Ձեր զորեղ օրհնանք միշտ ուղեկից լինի հայ զիվորին` սահմանը պաշտպանելիս, գիտնականին` հայտնագործություններ անելիս, ստեղծագործողին` արարելիս:
   Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթում  գարնանային տրամադրություն ու երջանկություն:
 
Սիրով`                  ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։