Համաժողովï¿¿` բարձրագույն կրթության թափանցիկության թեմայով

2011-04-06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի և ԵԱՀԿ- ի երևանյան գրասենյակի հետ համատեղ այսօր կազմակերպել էր համաժողով «Բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության և արդարության ավելացում» թեմայովÖ‰ Համաժողովին մասնակցել են պետական մարմինների, համալսարանների, քաղաքացիական հասարակության, առևտրային ընկերակցությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներÖ‰ Համաժողովին ներկա էին նաև Ռումինիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի գերատեսչական կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ:
ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է բուհերում առկա կոռուպցիոն երևույթներինÖ‰ Նախարարը կոռուպցիայի դրսևորումը հիմնականում  պայմանավորել է բուհերի թերֆինանսավորման, զինվորական ծառայության տարկետման, ուսուցման որակի անբավարար լինելու, համապատասխան իրավական դաշտի անկատարության և այլ խնդիրների հետÖ‰ «Արդեն հաջորդ տարվանից բուհերի ռեկտորները պարտադիր կերպով իրենց տարեկան հաշվետվություններում կներկայացնեն նաև հակակոռուպցիոն պայքարի շրջանակում իրականացրած գործողությունները»,- ասել է Ա. Աշոտյանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կրթության ոլորտի մասնագետներին՝ արդյունավետ փոխհմագործակցության համար, նշել է. «Կրթության ոլորտում առկա կոռուպցիան անմիջականորեն ազդում է դասարանական ուսուցման որակի, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և գիտական աստիճանի կամ դիպլոմի արժեքի վրաÖ‰ Եթե կոռուպցիայի հետևանքով վատնվում են ռեսուրսները, ապա մեծ վտանգ կա, որ կարող է նվազել ողջ երկրի զարգացման հնարավորությունը»Ö‰
Համաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրել են տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները:Համաժողովին մասնակից միջազգային փորձագետներն օրինակներ են ներկայացրել արտերկրի կրթական համակարգում արդարության պահպանմանն ուղղված քայլերի և միջազգային մակարդակով ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալÖ‰
Համաժողովը օժանդակում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թվականների համալիր գործողությունների ծրագրին»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։