Հավաստագիր է շնորհվել 267 հավակնորդի
2011-04-06
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման` համաձայն որի 267 հավակնորդի շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:












