Մամուլի ասուլիս

2011-03-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր  «Հայելի» մամուլի ակումբում հանդիպել է լրագրողների հետÖ‰ Նախարարը խոսել է Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի մասին և ներկայացրել է ձեռքբերված պայմանավորվածություններըÖ‰
Աշխատանքային օրակարգը վերաբերել է հայ-վրացական կրթական համագործակցությանը և Վրաստանում հայազգի բնակչության կրթական խնդիրներինÖ‰ «Ստորագրվել է հուշագիր, որով կյանքի կկոչվի մեր հանրապետությունների նախագահների մտահղացումը՝ երկու երկրների ուսանողների համար սահմանել նախագահական կրթաթոշակներÖ‰
Հուշագրի համաձայն` Վրաստանի և Հայաստանի ուսանողներին, առաջիկա ուսումնական տարվանից կտրամադրվի 10-ական կրթաթոշակÖ‰ Համաձայնություններ են ձեռքբերվել միջբուհական կապերի ամրապրնդման, գիտական կազմակերպությունների առավել սերտ կապեր ունենալու, փոխայցելություների շուրջ»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Հայ համայնքի հետ կապված կրթական խնդիրները նախարարը բաժանել է երեք խմբի՝ հայոց լեզվի դասավանդման ծավալի հարցը, երբ անցյալ տարի վրացական կողմի հաստատած նոր ուսումնական ծրագրով հայոց լեզվի դասաժամերը կրճատվել էին, այնուհետեև դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստման խնդիրներըÖ‰
Քննարկումների արդյունքում Վրաստանի կրթության նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ եկող ուսումնական տարվանից հայոց լեզվի դասավանդման ողջ ծավալը կվերականգնվիÖ‰ «Մենք պայմանավորվել ենք նաև, որ  վրացական կողմը հրատարակելուց առաջ մեզ կուղարկի հայերենով թարգմանված  դասագրքերի նախնական տեքստերը, որպեսզի մեր մասնագետները կարողանան սրբագրման և խմբագրման աշխատանքներ կատարել և բարելավել թարգմանության որակը, քանի որ ՊՎրաստանի հայկական դպրոցներում բողոքում են դասագրքերի թարգմանության որակից»,- ասել է նախարարը, նշելով, որ  Հայաստանը հայկական դպրոցներին ուսումնակրթական աջակցության ցուցաբերումը նույնպես կշարունակի ապահովելÖ‰
Ըստ նախարարի` Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման աննախադեպ ծրագիրը, որն անցյալ տարի իրականացվեց Քութաիսի քաղաքում, երբ 100 ուսուցիչ վերապատրաստվեց, այս տարի ևս կընթանա և շարունակական բնույթ կկրիÖ‰
«Վրացական կողմի հետ մեր համագործակցությունը փոխշահավետ էÖ‰ Մենք իմ վրացի գործընկերոջ հետ մեր աշխատանքային փոխհարաբերություններում բոլոր խնդիրներին միմիայն մասնագիտական մոտեցում ցուցաբերելու քաղաքականություն ենք որդեգրել, ինչը թույլ է տալիս արդյունավետ համագործակցել և փոխշահավետ ծրագրեր իրականացնել»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցական դասագրքերի, ուսուցիչների ատեստավորման, տնօրենների հավաստագրման քննությունների հետ կապված խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։