«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-03-30
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը (կրթության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրերը)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը,
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը,
3) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան, ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների, հաստատել որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












