Ի գիտություն նախորդ տարիների ոչ պետական բուհերի շրջանավարտների

2011-03-29

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 3-ի N 197-Ն որոշմամբ հաստատված «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման»  կարգը՝ ՀՀ կրթության և գիտության  նախարարը ստորագրել է հրաման ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման վերաբերյալ:
Համաձայն հրամանի՝ 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2009-2010թթ./ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման համար փաստաթղթերի ընդունելությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։