Քննություններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

2011-03-29

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2009-2010ուստարվա/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով ս.թ.-ի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն:
Ցանկացողները դիմում հայտի հետ միասին պետք էներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) և ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճենների հետ միասին
բ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ,  փախստականի   վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը` պատճենի հետ միասին,
գ)   2 լուսանկար (3X4սմ չափսի),
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրվանից/` ժամը 1000-1600, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /609 սենյակ/:

Տեղեկությունների համար զանգահարել 52-56-62:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։