Հայկական հեքիաթները միավորում են երեխաներին
2011-03-25
Համահայկական մրցույթ-փառատոնի նպատակն է խրախուսել աշակերտների շրջանում հայկական մանկական գրականության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից և Ֆրանսիայից: Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլին էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է շուրջ 1000 նկար` 26 երկրից; Ցուցահանդեսին ներկայացվելու համար մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են 180 լավագույն աշխատանքներ: Երկրորդ փուլի ամփոփումը կայացել է 2010թ. սեպտեմբերին: 10-ը մանուկներ արժանացել հիմնական մրցանակների, 15-ը` խրախուսական, 4-ը` ՀՀ ԿԳՆ պատվոգրերի և 1-ը` հանդիսատեսի համակրանքի: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր մանկական նկարների ցուցահանդես, տպագրվել է ցուցահանդեսի ալբոմը, ստեղծվել է Գեղագիտության ազգային կենտրոնի կայքը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել է նաև ուսումնական և ժամանցային ծրագիր մրցույթ-փառատոնի հաղթողների համար:












