«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-03-23

<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի        2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի <<Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի/ լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 808-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1)  Որոշմամբ հաստատված NN 1, 3, 5, 7, 11, 13, և 15 հավելվածների 5.1-րդ կետերում` <<Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:>> բառերից հետո լրացնել <<Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:>> բառերը,
2)  Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`  5.3-րդ կետով.
 <<5.3.Լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորող մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը>>,
  3)  Որոշմամբ հաստատված NN 3, 5, 7, 11, 13, և 15 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետով.
 <<5.2.Լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորող մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը>>,
    4)   Որոշման`
  ա. NN 1, 3, 5, 7   հավելվածների 6-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11)-րդ ենթակետերով.
 <<11) Կրթական ծրագրերի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը>>,
  բ. NN 11, 13 հավելվածների 6-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12) ենթակետերով.
 <<12) Կրթական ծրագրերի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը>>,
  գ. N 15 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13) ենթակետով.
  <<13) Կրթական ծրագրերի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը>>,             
  5) Որոշմամբ հաստատված N 1, 3, 5, 7, 11, 13, 15 հավելվածների 8-րդ կետերի 1-ին ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
 <<1) ներկայացված հայտի (ձև N 1) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (ձև N 1) ձևին և նրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.>>,
 6) Որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 8-րդ կետի`
  ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
 <<2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`
 ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,
բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50%-ն պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը,
գ. ուսումնական հաստատությունում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, նույն կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների վարման համար, պետք է ներգրավված լինեն գիտական աստիճան և /կամ/ գիտական կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների) կամ համապատասխան գործունեության ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող գիտամանկավարժական կադրեր,
դ. ուսումնական հաստատությունում մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն գիտական աստիճան և /կամ/ գիտական կոչում կամ դասընթացների ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով և համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների):>>,
 բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
<<5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունը իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ ուսանողի հաշվարկով ոչ պակաս քան 0.5-ական օրինակ դասագիրք, գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով,>>,
7) Որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
<< IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
 9. Սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզավորված անձի նկատմամբ կիրառում է նախազգուշացում: Լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացման կիրառումը իրականացվում է սույն կարգով սահմանված կարգով և դեպքերում:
10. Լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացում է կիրառվում`
1) լիցենզավորված անձի կողմից սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի որևիցե մեկ պարբերությունով, ինչպես նաև նույն կետի 4-րդ կամ 5-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված պահանջների խախտման դեպքում.
2) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի գործողության ընթացքում կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում  իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.
3) լիցենզավորված անձի կողմից  ներկայացված հայտի /ձև 1/ հիմքով իրեն հատկացված սովորողների`  ըստ կուրսերի, նախատեսվող  սահմանային թվի խախտման դեպքում:
11. Նախազգուշացում կիրառելիս սահմանվում է մինչև երկու ամիս ժամկետ` նախազգուշացման համար հիմք հանդիսացող խախտումները վերացնելու համար:
12. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:>>:
2.   Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։