Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար/ Վանաձորի Հովհ. Թու

2011-03-23

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ  տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած:
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1)վերապատրաստման համար դիմում (Ձև-1)` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2)3x4 չափի երկու լուսանկար,
3)բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (երկու օրինակ),
4)աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը (երկու օրինակ),
5)անձնագրի պատճենը` գրանցման էջով (երկու օրինակ),
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7)վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 160361078142 «ՎՏԲ-Հայաստան Վանաձորի մասնաճյուղ»:
 Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստումների տևողությունը 18 օր է: 
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքը  80.000 ՀՀ դրամ է, ներառյալ ուսումնական նյութերի և սննդի տրամադրումը: Առանց ճաշի և սուրճի ընդմիջման դասընթացներին մասնակցության արժեքը  55.000 ՀՀ դրամ է: Հյուրանոցի կարիք ունեցողները կտեղավորվեն ՎՊՄԻ-ի «Բազում» ուսումնամարզական բազայում` լրացուցիչ վճարելով օրական 1.000 ՀՀ դրամ: 
Դասընթացները կսկսվեն ապրիլի 12-ից` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օրч մինչև ապրիլի 9-ը, ժամը 900-ից մինչև 1730, հետևյալ հասցեում` ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 36, ՎՊՄԻ:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.vspi.am կայքէջից, (0322) 2 04 68,  (0322) 2 09 17 հեռախոսահամարներով կամ այցելելով ՎՊՄԻ:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։