Ամառային դասընթացներ՝ նվիրված մշակութային ժառանգության վերականգմանը
2011-03-23
2011 թվականի օգոստոսի 15-ից 26-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված Նորվեգիայի Ռորոս հանքարդյունաբերական քաղաքում վեցերորդ անգամ կկազմակերպվեն մշակութային ժառանգության վերականգմանը նվիրված ամառային դասընթացներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը մտադիր է առաջադրել 16-ից 18 տարեկան մեկ կամ երկու ակտիվ ուսանողների թեկնածություն (ցանկալի է մեկ աղջիկ և մեկ տղա) այդ դասընթացներին մասնակցելու համար: Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացվի ՀՀ ԱԳ նախարարությանը ներկայացրած դիմումների հիման վրա: Լավագույնները կհրավիրվեն ՀՀ ԱԳՆ վերջնական ընտրութուն կայացնելու նպատակով:
Լրացված դիմումները պետք է ուղարկվեն ՀՀ ԱԳՆ s.melkonian@mfa.am էլեկտրոնային հասցեով, ոչ ուշ քան ապրիլի 25-ը:
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկատվությունը դասընթացների վերաբերյալ՝ կից փաստաթղթերում: