Հանդիպում դպոցների տնօրենների հետ

2011-03-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերով մասնակցել է մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ «Մոսկվայի տանը» կայացած հանդիպմանըÖ‰ Կարևորելով էլեկտրոնային կայքերի միջոցով դպրոցներում մասնավոր ներդրումները խրախուսելու քաղաքապետի մոտեցումները՝ Ա. Աշոտյանը խոսել է հանրակրթության առջև ներկայումս ծառացած խնդիրներից. «Մենք հանրակրթության որակի ապահովման խնդիր ունենք, այդ իսկ պատճառով, ի թիվս այլ միջոցառումների,  շարունակում ենք դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացըÖ‰
2011 թվականի օգոստոսից հավաստագիր ունեցողը միայն կարող է աշխատել որպես դպրոցի տնօրենÖ‰ Մենք նաև նպատակ ունենք կադրային մեծ ռեսուրսներ ունենալ, ուստի ակնկալում ենք, որ առավել մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն տնօրենների հավաստագրման համար կազմակերպվող վերապատրաստումներին»,- ասել է նախարարըÖ‰
Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև կադրային խնդրին, նշելով, որ ճգնաժամային իրավիճակից ելնելով, ուսուցիչների կրճատումներ տեղի չեն ունեցել, սակայն արդարացված չէ այն հանգամանքը, որ վաստակաշատ մանկավարժները և փորձառություն բոլորովին չունեցող և բարձր որակավորմամբ աչքի չընկնող մասնագետները միևնույն հարթության վրա են գտնվումÖ‰ «Շտկելու համար այս բացը  մենք նախատեսում ենք մանկավարժների ատեստավորում անցկացնել, սահմանել տարակարգեր, ինչը հնարավորություն կտա հավելավճար ստանալÖ‰ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ 2012 թվականի ընդունելութան քննությունները շտեմարաններով պիտի անցկացվեն, և բոլոր մանկավարժներին կոչ եմ անում մասնակցել դրանց կազմելուն, որպեսզի հետո տարաձայնություններ չլինեն»,- ասել է նախարարը, նշելով, որ դպրոցներում հակակոռուպցիոն քաղաքականության դրսևորում է նաև այն, որ արգելված են ցանկացած դրամահավաքներըÖ‰ Համապատասխան ընդունված կարգով դասավանդվող առարկայից արտաժամյա պարապմունքների արգելումը նույնպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն է ուղղվածÖ‰
Նախարարը նաև պատասխանել է տնօրենների հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։