«Ջուրը քաղաքներին»՝ շարադրությունների մրցույթ
2011-03-16
ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» կոնֆերանսում որոշում է ընդունվել ամբողջ աշխարհում մարտի 22-ը սահմանել Ջրի համաշխարհային օր: Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացվում են միջոցառումներ: Այդ նպատակով «Ջուրը քաղաքներին» կարգախոսի շրջանակներում «MVV decon» GmbH-ն,«MVV-Energie» GmbH-ն և «Էյ-Ի ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն համատեղ առաջարկում են Շիրակի, Արմավիրի և Լոռու մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններին գրել շարադրություն հետևյալ թեմաներով.
•Ջրի պահպանություն: Ինչպես և ինչու մենք պետք է դա անենք
•Որոնք են խմելու համար քաղցրահամ ջրի հնարավոր աղբյուրները
•Ինչ կարող ենք անել, որպեսզի դադարեցվի ջրի աղտոտվածությունը
•Ինչու յուրաքանչյուրը պետք է վճարի ջրի դիմաց
•Ջրագողություն և ինչպես զեկուցել այդ մասին
•Դադարեցնելով ջրագողությունը՝ մենք պաշտպանում ենք մեր համայնքները և Ձեր ծախսերը
•Կարող են արդյոք խմիչքները/հյութերը/ փոխարինել ջուրը
•Ջրի և առողջության կարևորությունը
Լավագույն աշխատանքների համար նախատեսվում են մրցանակներ: Շարադրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 23-90-16 հեռախոսահամարին: